• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Կարլոս. «Էտո’Օն միայն իր մասին է մտածում»

Ռոբերտո ԿարլոսԲրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը զգուշացրել է, որ «Չելսիի» նորեկ Սամուել Էտո’Օն կարող է հանդերձասրահում լարված մթնոլորտ ստեղծել:

Մինչև վերջերս հայտնի բրազիլիացին և 32-ամյա Էտո’Օն միասին գտնվում էին Մախաչկալայի «Անժիում»: Սակայն այժմ Կարլոսը մարզչական աշխատանք է գտել Թուրքիայում, իսկ Սամուելը տեղափոխվել է «Սթեմֆորդ Բրիջ»:

Ռոբերտոյի խոսքերով, «Անժիում» կամերունցին իր անձնական շահերը վեր էր դասում թիմի շահերից և թիմում լարված մթնոլորտ էր ստեղծում:

-Ես Էտո’Օյին 16 տարեկանից եմ ճանաչում և միշտ լավ եմ վերաբերվել նրան: Նա լավ մարդ է, սակայն միայն իր մասին է մտածում: Դա կարող է վնասել թիմին:

Երբ ֆուտբոլիստը խաղալու փոխարեն ստիպում է թիմին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, ում հետ նա ծանոթ է, դա շատ տարօրինակ է:

«Անժիում» նա ամեն ինչ անում էր, բացի ֆուտբոլ խաղալուց,- Կարլոսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը` հղում կատարելով Globo-ին:

Հետաքրքիր փաստեր