• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Սոլդադոն անհամբերությամբ սպասում է հյուսիսլոնդոնյան դերբիին

Ռոբերտո Սոլդադո«Տոտտենհեմի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն խոստովանել է, որ մեծ անհամբերությամբ սպասում է կիրակի օրը կայանալիք հյուսիսլոնդոնյան դերբիին:

 
28-ամյա իսպանացին ընդամենը երկու խաղ է անցկացրել «Տոտտենհեմի» կազմում և արդեն խփել է երկու գոլ, որոնք էլ երկու խաղերում հաղթական են եղել: Ռոբերտոն խոստովանել է, որ հաճույք է ստանում լոնդոնյան ակումբում խաղալով և անհամբերությամբ սպասում է հավերժ թշնամի ակումբի հետ խաղին, որը տեղի կունենա այս կիրակի:

 
-Իմ խաղընկերները պատմել են ինձ, թե ինչ է նշանակում այս դերբին: «Տոտտենհեմն» ընդդեմ «Արսենալի» հանդիպումն ակումբի ամենագեղեցիկ ու ամենասպասված խաղերից է, և յուրաքանչյուրն, ով հանդես է գալիս այս ակումբներում, ցանկանում է մասնակցել այս դերբիին:

 
Այս խաղը «Տոտտենհեմի» ամենագլխավոր մրցակցի հետ է, ես չեմ համբերում խաղալ այդ մթնոլորտում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք երեք միավոր վաստակել այդ խաղում:

 
Միշտ կարևոր է գոլեր խփելը, և ես ցանկանում եմ շարունակել դա անել թիմի համար,- Սոլդադոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

 
«Տոտտենհեմի» նորեկը նաև առանձնահատուկ նշում է, թե ինչպես են երկրպագուներն առաջին իսկ օրվանից իրեն աջակցություն ցուցաբերում:

 
-Աջակցությունը, որը ես ստացա իմ առաջին ելույթի ժամանակ ` «Էսպանյոլի» հետ ընկերական խաղում, հոյակապ էր: Լսել թե ինչպես են երկրպագուները երգելով արտաբերում քո անունը, դա յուրահատուկ զգացողություն է, և ես հույս ունեմ, որ դա շարունակական բնույթ կկրի,- ավելացրել է Սոլդադոն:

Հետաքրքիր փաստեր