• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբին վան Պերսի. «ՈՒԵՖԱ-ում վախկոտներ են աշխատում»

Ռոբին Վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին քննադատել է ՈՒԵՖԱ-ի աշխատակիցներին և նրանց անվանել «վախկոտներ»:

Հոլանդացի ֆուտբոլիստը կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն քաջություն չունեցավ՝ խոստովանելու մրցավար Ջյունեյտ Չակիրի սխալը: Չակիրը սպասարկում էր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը:

Հիշեցնենք, որ այդ խաղում թուրք մրցավարը չափից դուրս վիճելի որոշում կայացրեց՝ դաշտից հեռացնելով տանտերերի վինգեր Նանիին: Սա էլ ուղղակիորեն ազդեց խաղի ելքի վրա:

-Կարմիր քարտը չափազանց սխալ էր: Իրականում, սա նույնիսկ դեղին քարտ չէր և ոչ էլ տուգանային հարված: Նանին ոչինչ չէր կարող անել: Նա հազիվ դիպավ Ալվարո Արբելոային:

Ամենավատն այն է, որ ՈՒԵՖԱ-ն աջակցում է Չակիրին: Սա վախկոտություն է, որը ես չեմ հասկանում: Ինչո՞ւ ազնվություն չունենալ և չասել. «Իսկ նա տեսե՞լ է, թե ինչ է կատարվել»:

Մինչև խաղն էլ ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է մրցավար նշանակել մեկին, ում ոչ մեկը չի ճանաչում և ով ամիսներով մեծ հանդիպումներ չի սպասարկել: Նույնիսկ «Ռեալի» ֆուտբոլիստներն ասացին, որ դա կարմիր քարտ չէր,- հայտնել է վան Պերսին: ESPN