• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ

Վոյցեխ Շեսնի«Ռոմային» հաջողվել է համաձայնության գալ «Արսենալի» հետ՝ լեհ դարպասապահ Վոյցեխ Շեսնիին մեկ մրցաշրջանով վարձակալելու հարցում: Իտալական ակումբը նաև համաձայնեցրել է մեկ տարի հետո Շեսնիի ամբողջական տրանսֆերը 3,5 մլն ֆունտով գնելու կետը:

The Guardian-ի հաղորդմամբ, ակումբները բանակցում էին մի քանի օր, և վերջապես եկել են ընդհանուր հայտարարի: «Ռոման» Վոյցեխին 12 ամսով վարձակալելու համար կվճարի 1 մլն եվրո:

Բանակցությունների գլխավոր հարցը դարպասապահի աշխատավարձն էր, և «Ռոման» ամբողջությամբ իր վրա է վերցրել 25-ամյա ֆուտբոլիստի վարձատրությունը:

Հիշեցնենք, որ Շեսնին «Արսենալում» է 2006 թվականից: Վոյցեխը «զինագործների» հիմնական կազմում հաստատվեց 2010/11 մրցաշրջանում՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայում լոնդոնցիների բոլոր խաղերին:

Սակայն վերջին շրջանում Շեսնիի անվստահ խաղն Արսեն Վենգերին ստիպեց պայմանագիր ստորագրել «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի հետ, ում էլ վստահել է թիմի դարպասը:

Հետաքրքիր փաստեր