• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռոման» հետաքրքրվում է Դեմբա Բայով

Դեմբա ԲաՀամաձայն talkSPORT-ի, իտալական «Ռոման» հետաքրքրվում է «Չելսիի» հարձակվող Դեմբա Բայով:

Բոլորովին վերջերս հռոմեական ակումբը «Սաութհեմպտոնին» վաճառեց հարձակվող Պաբլո Օսվալդոյին, իսկ այժմ էլ պատրաստվում է հրաժեշտ տալ Էրիկ Լամելային, ով տեղափոխվում է «Տոտտենհեմ»:

Այդ պատճառով էլ արդարացված է հարձակման գիծն ուժեղացնելու «Ռոմայի» ցանկությունը: Այստեղից էլ գալիս է հետաքրքրությունը դեպի Բան, ով այժմ «Սթեմֆորդ Բրիջում» ստիպված է մրցակցության մեջ մտնել ոչ միայն Ֆերնանդո Տորրեսի, այլև Ռոմելու Լուկակուի հետ:

Ինչպես հայտնի է, «Չելսին» ևս չի թաքցնում, որ մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ոուեյն Ռունիին կամ «Անժիի» հարձակվող Էտո’Օյին: Եթե դա տեղի ունենա, ապա «Ռոման» 28-ամյա Բային ձեռք բերելու մեծ շանսեր կունենա:

Հետաքրքիր փաստեր