• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոն. «Դեռ վաղ է Սուարեսին մեծ ֆուտբոլիստ համարելու համար»

Ռոյ ՀոջսոնԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծում է, որ դեռ վաղ է Լուիս Սուարեսին մեծ ֆուտբոլիստ համարելու համար:

Արդեն հինգշաբթի օրը Հոջսոնի սաները կմրցեն Սուարեսի հավաքականի հետ, ով այդ խաղում կվերադառնա ծնկի վնասվածքից: Լուիսը փայլուն մրցաշրջան անցկացրեց Պրեմիեր Լիգայում, սակայն Հոջսոնի կարծիքով, մեծ ֆուտբոլիստների շարքին դասվելու համար անհրաժեշտ է, որ Սուարեսն իր մակարդակով հանդես գա նաև աշխարհի առաջնությունում:

-Կարծում եմ՝ նրան կարելի է դասել բարձրակարգ աստղերի շարքին միայն այն դեպքում, երբ նա նույն մակարդակով հանդես գա աշխարհի առաջնությունում: Եթե ինձ հարցնեք, թե արդյոք դրա համար նա անհրաժեշտ պոտենցիալն ունի, ապա՝ միանշանակ այո:

Եթե ցանկանում եք նրան դնել Մարադոնայի, Պելեի, Բեկենբաուերի և Կրոյֆի կողքին, ապա նա պետք է փայլուն հանդես գա աշխարհի առաջնությունում,- ասել է Հոջսոնը: The Telegraph