• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոնալդինյո. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է զղջա, որ ինձ չի գնել»

Ռոնալդինյո32-ամյա կիսապաշտպան Ռոնալդինյոն, որը չորեքշաբթի օրը Բրազիլիայի հավաքականի հետ «Ուեմբլիում» խաղալու է անգլիացիների դեմ, հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է զղջա, որ մի քանի տարի առաջ կորցրել է իրեն ձեռք բերելու հնարավորությունը:

Եվրոպական ֆուտբոլում Ռոնալդինյոն իր կարիերան սկսել է «ՊՍԺ»-ում: Հենց այնտեղ «մանկունյանցիները» սկսեցին հետաքրքրվել երիտասարդ և տաղանդավոր բրազիլացու ծառայություններով: Մինչդեռ «Բարսելոնան» ավելի վճռական գործեց, և Ռոնալդինյոն տեղափոխվեց «Նոու Կամպ»:

Ռոնալդինյոյի կարծիքով «Յունայթեդը» կարող էր ավելի շատ տիտղոսներ նվաճել, եթե նա տեղափոխվեր «Օլդ Թրաֆորդ»:

-Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» գներ ինձ, նրանք ավելի շատ հաղթանակներ կունենային Չեմպիոնների Լիգայում: Ես խաղացել եմ աշխարհի լավագույն թիմերում և նվաճել եմ միանգամայն ամեն ինչ,- հայտնել է Ռոնալդինյոն Sambafoot-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր