• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ և կարիերան ավարտել «Յունայթեդում»

Կրիշտիանու ՌոնալդուՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է «Օլդ Թրաֆորդ» վերադառնալու իր ցանկության մասին:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը պատրաստվում է դիտարկել կարիերան «Յունայթեդում» ավարտելու տարբերակները: Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յունայթեդից» «Ռեալ» տեղափոխվեց 2009թ-ին:

Աղբյուրի հաղորդմամբ, Ռոնալդուի տեղափոխությունը կարող է իրականանալ հաջորդ տարի, երբ ֆուտբոլիստը դառնա 30 տարեկան:

Մեկ այլ աղբյուրի համաձայն, Ռոնալդուի այդ որոշումը բացատրվում է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի տրանսֆերով, ով մոտակա օրերին կդառնա «արքայական ակումբի» ֆուտբոլիստ:

Հետաքրքիր փաստեր