• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսի կարծիքով, Մինյոլեն երկար տարիներ կպաշտպանի «Լիվերպուլի» դարպասը

Բրենդան Ռոջերս Սիմոն Մինյոլե«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ Սիմոն Մինյոլեն դեռ երկար տարիներ կպաշտպանի թիմի դարպասը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոջերսը երբեք չի կասկածել 26-ամյա Մինյոլեի որակների վրա, չնայած որոշ սխալներին: Բրենդանը վստահ է, որ բելգիացի դարպասապահը հաջող է անցկացրել «Էնֆիլդում» իր առաջին մրցաշրջանը և դեռ կզարգացնի իր խաղը:

-Այստեղ տեղափոխվելու առաջին օրվանից ես հիացած եմ Սիմոնի խաղով: Կարծում եմ՝ նա միայն ավելի ուժեղ է դառնալու: Նա մեծ ակումբ է եկել և փոխարինել է այնպիսի լեգենդար դարպասապահի, ինչպիսին Խոսե Ռեյնան է:

Սիմոնը երբեք չի վտանգել մեր հաղթանակը կամ ոչ ոքին: Հակառակը՝ նրա շնորհիվ մենք կարևոր միավորներ ենք վաստակել: Առանց որևէ կասկածի, նա բարձրակարգ դարպասապահ է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

Հետաքրքիր փաստեր