• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերս․ «Լիվերպուլի» ղեկավարները պետք է ընտրություն կատարեն գումարի և տիտղոսի միջև»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ ժամանակն է մերսիսայդյան ակումբի ղեկավարները որոշեն՝ ուզում են գումար վաստակել, թե՞ տիտղոսներ հաղթել։

Ռոջերսը, ով «Էնֆիլդում» երեք տարի աշխատելու ընթացքում ոչ մի տիտղոս չհաղթեց, այս հայտարարությունն արել է այն օրը, երբ «Լիվերպուլի» երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ տոմսի գների բարձրացմանը։

Բրենդանը, ով նախկինում քննադատել է նաև «կարմիրների» տրանսֆերային քաղաքականությունը, ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել որոշել զարգացման ռազմավարությունը։

-Ակումբը պետք  է որոշի, թե զարգացման որ մոդելն է որդեգրում՝ բիզնես թե՞ հաղթանակ։ Հաղթանակների մոդելը նշանակում է, որ պետք է գնել ինչքան հնարավոր է՝ շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, անկախ նրանց տարիքից։

Որոշ ակումբներ հենց այդպես էլ անում են։ Մյուս ակումբները մտածում են, որ գնեն ֆուտբոլիստներ, զարգացնեն նրանց, իսկ հետո վաճառեն։ Այսպիսի ակումբներն իրենցից ներկայացնում են բիզնես։ Նրանց նպատակը հնարավորինս շատ գումար վաստակելն է,- ասել է Ռոջերսը։ beIN Sports

Հետաքրքիր փաստեր