«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Ֆուլհեմի» դեմ տարած 4:0 հաշվով հաղթանակից հետո չի թաքցրել ուրախությունը: Մարզիչը գոհ է և՛ հաշվից, և՛ իր թիմի ցուցադրած խաղից:
-Հարձակման գծում մենք ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցինք: «Լիվերպուլի» խաղային մակարդակը հիանալի էր: Մենք շաբաթներով քրտնաջան աշխատել էինք: Լավ էինք պատրաստվել նաև տակտիկապես: Ստյուարտ Դաունինգը հիանալի խաղաց: Մի քանի շաբաթ առաջ ես նրա հետ խոսեցի և քննարկեցինք հունվարին ակումբից հեռանալու տարբերակը, սակայն այժմ նա ապացուցում է, որ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար,- ասել է Ռոջերսը: