• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռուբեն Լոֆտուս-Չիկը համաձայնել է տեղափոխվել «Միլան»

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը համաձայնել է տեղափոխվել «Միլան»:

Լոֆտուս-Չիկը մեկն է այն մի քանի խաղացողներից, որոնց «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է հրաժեշտ տալ: Եվ ի տարբերություն Մեյսոն Մաունտի ու Մատեո Կովաչիչի՝ Ռուբենն իր ապագան տեսնում է Պրեմիեր լիգայից դուրս:

Ըստ իտալական La Gazzetta dello Sport հրատարակության՝ Լոֆտուս-Չիկն արդեն համաձայնվել է տեղափոխվել «Միլան»։

Այժմ Լոֆտուս-Չիկի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, ուստի «Միլանի» համար շատ դժվար չպետք է լինի բանակցություններ վարել «Չելսիի» հետ Ռուբենի փոխհատուցման չափը որոշելու շուրջ։

Սպասվում է, որ 21 միլիոն ֆունտ ստեռլինգը բավական կլինի, որպեսզի «կապույտները» բաց թողնեն 27 ամյա անգլիացուն, ով այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 19 անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: