• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռուի Կոշտա. «Չելսին» և «Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի գլխավոր ֆավորիտներն են»

Ռուի Կոշտա«Բենֆիկայի» սպորտային տնօրեն Ռուի Կոշտան հայտնել է, որ Եվրոպա Լիգայի գլխավոր ֆավորիտները «Չելսին» և «Տոտտենհեմն» են:

Ուրբաթ օրը տեղի ունեցավ քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Կոշտայի «Բենֆիկան» խուսափեց «Չելսիից» և «Տոտտենհեմից», սակայն մրցակից ստացավ մեկ այլ անգլիական ակումբ՝ «Նյուքասլ Յունայթեդին»:

-«Չելսին» և «Տոտտենհեմը» առաջնության գլխավոր ֆավորիտներն են: Սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի և ոչ թե մրցակցի վրա:

Այս առաջնությունում հեշտ հանդիպումներ չկան: Մենք խնդիրներ ունեցանք «Բորդոյի» հետ: Կարծում եմ հեշտ չի լինի նաև «Նյուքասլի» հետ:

«Նյուքասլը» լավ ակումբ է: Հնարավոր է՝ այժմ այնքան էլ հաջող չեն հանդես գալիս, որքան նախորդ տարի, սակայն նրանք ունեն հիանալի ֆուտբոլիստներ: Մենք պետք է շատ զգույշ լինենք,- ասել է Կոշտան: Goal

Հետաքրքիր փաստեր