• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին ժամանակավորապես 11 մետրանոցներ չի իրացնի

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ հարձակվող Ուեյն Ռունին անորոշ ժամանակով կդադարեցնի 11 մետրանոցներ իրացնելը:

Վերջերս Անգլիայի գավաթի 3-րդ փուլի «Վեստ Հեմի» հետ երկրորդ հանդիպման ժամանակ Ռունին չիրացրեց իր 10-րդ 11 մետրանոցը «Յունայթեդի» կազմում: Այդ իսկ պատճառով Սէր Ալեքսը որոշել է ինչ-որ ժամանակ բացառել Ռունիին 11 մետրանոցներ իրացնողների ցուցակից:

Սէր Ալեքսը մտադիր է այդ գործը վստահել Ռայան Գիգգսին, եթե իհարկե նա դաշտում լինի: Վետերանն արդեն մեկ 11 մետրանոց իրացրել է՝ տխրեցնելով «Ֆուլհեմին» անցած հանգստյան օրերին:

-Եթե անկեղծ, կարծում եմ, որ Ռայանը մեր լավագույն 11 մետրանոց իրացնողն է: Կարծում եմ՝ արդար կլինի հանգիստ տալ Ուեյնին որոշ ժամանակով՝ հաշվի առնելով նրա չիրացրած 11 մետրանոցները: Կասկածից դուրս է, որ ապագայում նա կվերադառնա այդ պարտականությանը,- հայտնել է մասնագետը: Goal

Հետաքրքիր փաստեր