• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին պատրաստ կլինի «Էվերթոնի» հետ խաղին

Ուեյն ՌունիՀարձակվող Ուեյն Ռունին շաբաթ օրը «Էվերթոնի» դեմ խաղում կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմ։

«Արսենալի» հետ նախորդ տուրի խաղում «կարմիր սատանաների» ավագը կոճի վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց Անգլիայի հավաքականի վերջին խաղը։

Օրեր առաջ «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալուց հետո այժմ Ուեյնը պատրաստ է կրկին օգնել իր թիմին։

Սակայն, ինչպես հայտնում է Sky Sports-ը, 29-ամյա Ուեյնը ամբողջությամբ պատրաստ կլինի շաբաթվա վերջին, երբ իր թիմը Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցի «Էվերթոնի» հետ։