• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին տրանսֆերի դուրս գալու համար հայց չի ներկայացնի

Ուեյն ՌունիԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին որոշել է տրանսֆերի դուրս բերվելու հայց չներկայացնել:

Երեկ, «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղից հետո, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռունիից վերջնական պատասխան է պահանջել: Պորտուգալացին կոչ է արել հարձակվողին, որպեսզի նա հայտնի թիմից հեռանալու իր ցանկության մասին, եթե դա իսկապես այդպես է:

Աղբյուրի համաձայն, 27-ամյա անգլիացին առաջվա պես մտահոգված է այն մտքով, որ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իրեն` Ռոբին վան Պերսիի փոխարինողի դերը կհատկացնի: Սակայն, ինչպես երևում է, Ուեյնի ապագան, այնուամենայնիվ, «Յունայթեդի» հետ է կապված:

Նաև նշվում է, որ Ռունիի` տրանսֆերի դուրս գալու համար հայց չներկայացնելու որոշման վրա մեծ ազդեցություն ունի «Յունայթեդի» երկրպագուների գործոնն, ովքեր երեկ երեկոյան աջակցում էին նրան: