• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին և Ռաֆայելը վերսկսել են մարզումները

Ուեյն Ռունի և Ռաֆայել«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ նախկինում առողջական խնդիրներ ունեցող պաշտպան Ռաֆայելն ու հարձակվող Ուեյն Ռունին սկսել են մարզումներն ամբողջ թիմի հետ:

Աճուկի վնասվածքի պատճառով երկու խաղացողներն էլ բաց թողեցին գավաթային հանդիպումը «Չելսիի» դեմ: Մինչդեռ այժմ երկուսն էլ շարք են վերադարձել և պատրաստվում են Մանչեսթերյան դերբիին:

-Ուեյնն ու Ռաֆան մասնակցել են այսօրվա մարզմանը: Սա բնականաբար լավ նորություն է: Հուսամ, որ երկուշաբթի օրը նրանք լավ կլինեն,- հայտնել է Սէր Ալեքսը:

Բացի այդ մասնագետը պատմել է կենտրոնական պաշտպաններ Ջոննի Էվանսի և Նեմանյա Վիդիչի առողջական վիճակի մասին:

-Հուսամ՝ նրանք կսկսեն մարզումները ուրբաթ կամ շաբաթ: Մենք դեռ մի քիչ ժամանակ ունենք, որպեսզի ոտքի կանգնեցնենք թիմի ֆուտբոլիստների մեծ մասին,- ավելացրել է նա:

Հետաքրքիր փաստեր