• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սաբալետան կարծում է, որ Կոստան պետք է կարմիր քարտ ստանար

Պաբլո Սաբալետա Դիեգո Կոստա«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան կարծում է, որ կիրակի օրը «Էթիհադում» կայացած խաղի ժամանակ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան պետք է հեռացվեր խաղադաշտից:

Հիշեցնենք, որ այդ խաղի 66-րդ րոպեին Կոստայի հետ վիճաբանելու համար «Սիթիի» արգենտինացի պաշտպանը երկրորդ դեղին քարտը ստացավ և լքեց խաղադաշտը: Դեղինի արժանացավ նաև Կոստան, սակայն Սաբալետան կարծում է, որ իր մրցակիցն ավելի խիստ պատժի էր արժանի:

-Ես ցանկանում եմ բոլորից ներողություն խնդրել այսօրվա իմ կարմիր քարտի համար: Սակայն տեսնելով այս նկարը՝ ես չեմ կարողանում հավատալ, որ Դիեգո Կոստան մնաց դաշտում,- թվիթերյան իր էջում գրել է Սաբալետան: