• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սաբալետա. «Այսօր «Չելսին» 90 րոպե խաղալու է պաշտպանությունում»

Պաբլո Սաբալետա«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան կարծում է, որ «Էթիհադում» կայանալիք այսօրվա խաղում «Չելսին» նախընտրելու է խաղալ պաշտպանությունում:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» ոչ մի միավոր չեն տվել մրցակիցներին: Իսկ բոլոր մրցաշարերում կայացած տնային 18 խաղերում Մանուել Պելեգրինիի սաները խփել են 72 գնդակ:

Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» դաշտերում, և Սաբալետան կարծում է, որ այս անգամ էլ «կապույտները» փորձելու են առաջին հերթին գոլ բաց չթողնել:

-«Չելսին» հիանալի ֆուտբոլիստներ ունի: Նրանք ունեն առաջնության լավագույն պաշտպանություններից մեկը, դրա համար գրոհների ժամանակ մենք պետք է գնդակն արագ տեղաշարժենք:

Դժվար է լինելու, քանի որ «Էթիհադ» ժամանող բոլոր թիմերն էլ 90 րոպե խաղում են պաշտպանությունում: «Չելսին» բացառություն չի լինի: Սակայն մեր առաջադրանքն էլ այն է, որ գտնենք դեպի դարպասը տանող ճանապարհը,- «Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սաբալետան:

Հետաքրքիր փաստեր