• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սական և Մարտինելին պատրաստ կլինեն մրցաշարի վերսկսմանը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ եզրային հարձակվող Բուկայո Սական և հարձակվող Գաբրիել Մարտինելին պատրաստ կլինեն մրցաշրջանի վերսկսմանը:

«Արսենալն» այժմ պատրաստվում է «Վեստ Հեմի» դեմ «Boxing Day»-ի հանդիպմանը: Եվ չնայած անգլիացի Սական և բրազիլացի Մարտինելին դեռ չեն սկսել մարզվել ընդհանուր խմբի հետ, երկուսն էլ արդեն վերադարձել են ակումբի մարզաբազա՝  աշխարհի առաջնությունում իրենց հավաքականների համար խաղալուց հետո:

«Մտահոգություն չունեմ: Նրանք շատ լավ հսկողության տակ են և մոտ օրերս կմարզվեն մեզ հետ, այնպես որ, հուսով եմ, նրանք պատրաստ կլինեն: Նրանք վերադարձան թիմ և անմիջապես մտան ռիթմի մեջ՝ պահպանելով մարզավիճակն ու ոգին»։

«Մենք սպասում ենք նրանց, և իրենք նույնպես հույս ունեն, որ շուտ կվերադառնան։ Ես զրուցել եմ երկուսի հետ էլ: Գաբին շաբաթ օրն այստեղ էր, և իր հետ բերել էր իր լայն ժպիտը, մեծ էներգիան և կրկին աշխատելու պատրաստակամությունը: Սա մեծ խթան կլինի թիմի համար»,- Արտետային է մեջբերում talkSPORT-ը։

Հետաքրքիր փաստեր