• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սամբան վստահ է, որ «ՔՊՌ»-ն կմնա Պրեմիեր Լիգայում

Քրիստոֆեր Սամբա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան հայտնել է, որ ակումբում եղած 10 օրը բավական էր, որպեսզի հասկանար, որ «ՔՊՌ»-ն ի զորու է պահպանել իր տեղը Պրեմիեր Լիգայում:

Մրցաշրջանի ավարտից 13 տուր առաջ «ՔՊՌ»-ն գտնվում է աղյուսակի վերջին հորիզոնականում և 6 միավոր է հետ 17-րդ հորիզոնականում գտնվող «Ռեդինգից»: Հարի Ռեդնապի գալուց հետո «ռեյնջերները» Պրեմիեր Լիգայում ընդամենը մեկ հաղթանակ են տարել:

Սակայն Սամբան, ում «ՔՊՌ»-ն «Անժիից» գնեց 12.5 մլն ֆունտով, վստահ է, որ իրենց կհաջողվի պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում:

-Այժմ ես վստահ եմ, որ մենք կարող ենք պահպանել մեր տեղը Պրեմիեր Լիգայում: Այստեղ տեղափոխվելուց հետո ընդամենը 5 օր եմ մարզվել: Այստեղ ավելի հետաքրքիր է ֆուտբոլը, քան Ռուսաստանում:

Հաճելի էր գնդակ բաց չթողնել «Նորվիչից», սակայն գոլազուրկ ոչ-ոքին ինձ մի փոքր տխրեցրեց,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սամբան:

Հետաքրքիր փաստեր