• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սամիր Նասրին հավատում է Պելեգրինիին

Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին կարծում է, որ «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հիանալի համապատասխանում է իր թիմին:

Չիլիացի մասնագետը ֆավորիտ է համարվում «Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Եվ Նասրին հավատում է, որ Պելեգրինին հաջողակ կլինի «Սիթիում»:

-Եթե Պելեգրինին է, ապա նա մեզ համապատասխանում է: Նա միշտ հաջողակ է եղել Չեմպիոնների Լիգայում «Վիլյառեալի» և «Մալագայի» հետ: Նրա թիմերը միշտ հրաշալի ֆուտբոլ են խաղացել, և դա է պահանջվում «Մանչեսթեր Սիթիում»,- հայտնել է Սամիրը Goal-ին տված հարցազրույցի ժամանակ:

Բացի այդ, Նասրին հերթական անգամ հերքել է այն լուրերը, որոնք նրան կապում են «ՊՍԺ»-ի հետ, և հայտնել, որ ցանկանում է մնալ Մանչեսթերում:

-Այո, իհարկե կցանկանայի մնալ: Այս բամբասանքները լրիվ հիմարություն են: «ՊՍԺ»-ն այժմ նոր սեփականատերեր ունի, նրանք հաղթել են Ֆրանսիայի առաջնությունը, հետևաբար մամուլը շատ է խոսում նրանց մասին: Սակայն ես իսկապես երջանիկ եմ Մանչեսթերում,-ավելացրել է ֆուտբոլիստը: