• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սամիր Նասրի. «Դա իմ վրեժն էր»

Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ իր խաղը վրեժ էր անցած տարվա պարտության համար:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Նասրին դարձավ «Սիթիի»` «Յունայթեդից» կրած  պարտության հիմնական մեղավորներից մեկը: «Սիթի օֆ Մանչեսթերում» հանդիպման վերջում ֆրանսիացին դիպավ Ռոբին Վան Պերսիի տուգանայինից ուղարկած գնդակին և այն հայտնվեց Ջո Հարտի պաշտպանած դարպասում:

Այդուհանդերձ, Սամիրին հաջողվեց իր մեղքը քավել կիրակինօրյա խաղում, որում նա դարձավ «քաղաքայինների» հերոսներից մեկն, ում հաջողվեց  «կարմիր սատանաների» դարպասը գրավել (4:1): Կիսապաշտպանի խոսքերով, այս հաղթանակը դարձավ այդ պարտության փոխհատուցումը:

-Անցած տարի մեր դարպասն ուղարկված վերջին գոլի պատասխանատվությունը ես ինձ վրա էի վերցրել: Այժմ ես ուղղակի ցանկանում եմ կիսել  իմ ուրախությունը մեր երկրպագուների հետ:

Այն ժամանակ պատկերը լրիվ այլ էր. մենք պարտվում էինք 0:2 հաշվով, իսկ վերջին րոպեին Ռոբինը տուգանայինից գրավեց դարպասը: Այժմ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց և մենք շատ երջանիկ ենք: Այս հաղթանակը մեր ուղերձն է հակառակորդներին: Այս տարի մենք կարող ենք մեծ ուժ դառնալ,- Նասրիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր