• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սամիր Նասրի. «Ոչ բոլոր քննադատություններն էին տեղին»

Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին խոստովանել է, որ իր համար շատ ցավալի էր անցած մրցաշրջանում իր հասցեին քննադատություներ լսելը:

Անցած մրցաշրջանում Սամիրը բազմիցս քննադատվել է «Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի կողմից:  Իտալացի մարզիչն անգամ հայտնել էր, որ Սամիրն իր հնարավորությունների 50%-ով է միայն խաղում:

Նասրին, ով անցած մրցաշրջանում 8 ամիս շարունակ ոչ մի գոլի հեղինակ չդարձավ, կարծում է, որ իր հասցեին կատարված ոչ բոլոր քննադատություններն էին տեղին:

-Այժմ ես ավելի հանգիստ եմ, սակայն վերջին ամիսներն ինձ համար շատ ծանր էին: Ինձ համար ցավալի էր որոշ քննադատություններ լսել. շատ վատ բաներ էին ասվել:

Ես ընդունում եմ քննադատությունը, եթե այն արդարացված է, բայց այն ժամանակ իմ մասին շատ սուտ բաներ էին ասվել: Ես սխալվել եմ, բայց ես այնքան էլ անճոռնի բադ չեմ, ինչպիսին մարդիկ են ինձ տեսնում,- հայտնել է Նասրին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում: