• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սանդերլենդը» հեռացրեց Պաոլո Դի Կանիոյին

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Պաոլո Դի Կանիոյին հեռացնելու մասին:

Նախորդ մրցաշրջանում «կատուները» կարողացան խուսափել Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց: Ամառվա ընթացքում թիմը համալրվեց նոր ֆուտբոլիստներով և Դի Կանիոն ստեղծեց այն թիմը, որն ինքն էր ցանկանում:

Սակայն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 5 խաղերից հետո «Սանդերլենդը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, և «Վեստ Բրոմվիչից» կրած պարտությունից հետո (3:0) ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց իտալացի մասնագետին:

Պաոլոն «Սանդերլենդում» մնաց ընդամենը 6 ամիս: «Պիտերբորոյի» հետ երեքշաբթի կայանալիք Լիգայի գավաթի խաղին «կատուներին» կպատրաստի Քևին Բոլը:

Ավելացնենք, որ բուքմեյքերները «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնում առավել հավանական են համարում Ռոբերտո Դի Մատեոյի և Գուս Պոյետի թեկնածությունները:

Հետաքրքիր փաստեր