• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սանդերլենդը» ցանկանում է ակումբ հրավիրել Ռոբերտո Դի Մատեոյին

Ռոբերտո Դի Մատեո«Սանդերլենդը» հաստատել է բուքմեյքերների կանխատեսումները և ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Ռոբերտո Դի Մատեոյին:

Երեկ «կատուները» բաժանվեցին իտալացի մասնագետ Պաոլո Դի Կանիոյից, ում գլխավորությամբ թիմը մրցաշրջանի մեկնարկային 5 խաղերում վաստակել էր ընդամենը 1 միավոր:

Ինչպես հաղորդում է Goal-ը, «Սանդերլենդն» արդեն բանակցություններ է սկսել Դի Մատեոյի ներկայացուցչի հետ: Սակայն «կատուները» պետք է նաև մտածեն թիմը ուժեղացնելու տարբերակների մասին, որպեսզի իրենց առաջարկը հետաքրքրի 43-ամյա մարզչին, ով «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան:

Դի Մատեոյին կարող է գրավել նաև «Սանդերլենդի» ամառային տրանսֆերները: Դի Կանիոն ամռանը թիմը համալրել է 14 նոր ֆուտբոլիստներով:

Ավելացնենք, որ «Սանդերլենդին» առաջիկա երկու խաղերին կպատրաստի գլխավոր մարզչի օգնական Քևին Բոլը: