• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սանդերլենդը» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Մատեյ Վիդրային

Մատեյ Վիդրա«Սանդերլենդն» առաջարկություն է արել «Ուդինեզեի» հարձակվող Մատեյ Վիդրային վարձավճարով իրենց ակումբ տեղափոխվելու համար:

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա Մատեյը վարձավճարով խաղացել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Ուոթֆորդում» և խփել է 22 գոլ: Լուրերի համաձայն, իտալական ակումբը գնահատում է իր աճող աստղին 8 մլն ֆունտ:

Վիդրան չի թաքցնում, որ ցանկանում է շարունակել խաղալ Անգլիայում, բայց արդեն Պրեմիեր Լիգայի մակարդակով: «Սանդերլենդը» կարող է գերազանց հարթակ լինել տաղանդավոր չեխի համար:

-Ճիշտ է, որ «Սանդերլենդը» հետաքրքրված է: Ներկա պահին նրանք հետաքրքվում են վարձակալման համար: Հիմա նրանք չեն ցանկանում գումարներ ծախսել: Ես գիտեմ Դի Կանիոյին, երբ նա դեռ խաղում էր, քանի որ ես Թոմաշ Ռեպկայի գործակալն էի, ով նույնպես հանդես էր գալիս «Վեսթ Հեմում»: Ինչպես նաև, այդ ժամանակ իմ հաճախորդն էր Չեխիայի հավաքականի խաղացող Լուկաշ Մագերը, ով տեղափոխվեց «Սվինդոն»,- հայտնել է գործակալ Օնդրեյ Հովանեցը:

Հետաքրքիր փաստեր