• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սան-Լորենսոն» պահանջում է Կոլոչինիից որոշում կայացնել մինչև շաբաթվա վերջ

Ֆաբրիսիո ԿոլոչինիԱրգենտինական «Սան-Լորենսո» ակումբը ուլտիմատում է դրել «Նյուքասլի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի առաջ: Ֆուտբոլիստը պետք է ամենաուշը երկուշաբթի օրը հեռանա «Նյուքասլից»:

Ինչպես հայտնի է, վերջերս է կենտրոնական պաշտպանը հայտնել ցանկություն` վերադառնալու Արգենտինա:

«Կաչաղակների» ավագի անունը կապում են «Սան-Լորենսոյի» հետ, որտեղ աշխատում է Ֆաբրիսիոյի հայրը: Սակայն արգենտինական այդ ակումբի նախագահը հայտարարել է, որ չի կարող գնել Կոլոչինիին: Այդ իսկ պատճառով արգենտինացին պետք է խզի պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ, և դա պետք է անել մինչև երկուշաբթի:

-Կոլոչինին պետք է խզի պայմանագիրը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է նա ցանկանում և ինչի մասին կարող է պայմանավորվել Անգլիայում: Ոչ մի դեպքում մենք չենք կարող գնել նրա տրանսֆերը: Նրան անվանում էին Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպան: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:

«Սան-Լորենսոն» հույսը դնում է նրա զգացմունքների, ոչ թե գրպանի վրա: Նա անձնական խնդիրներ ունի և ցանկանում է վերադառնալ Արգենտինա: Մենք միայն կարող ենք նրան առաջարկել լավ պայմանագիր:

Կոլոչինին կարող է դառնալ մեր խորհրդանիշը: Կսպասենք մինչև կիրակի կամ երկուշաբթի,- հայտնել է ակումբի նախագահ Մատիաս Լամմենսը:

Հետաքրքիր փաստեր