• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» Բանեգայի համար 7.6 մլն ֆունտ է առաջարկել

Էվեր Բանեգա«Սաութհեմպտոնը» «Վալենսիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգային ձեռք բերելու համար 7.6 մլն ֆունտ է առաջարկել:

Ընդամենը մեկ օր առաջ «Սաութհեմպտոնը» 8.5 մլն ֆունտով ձեռք բերեց «Լիոնի» պաշտպան Դեյան Լովրենին: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Սաութհեմպտոնը» պատրաստվում է ևս մեկ լուրջ համալրում ունենալ:

24-ամյա Բանեգային գնելու միտքը նրա հայրենակից Մաուրիսիո Պոչետինոյինն է: Արգենտինացի մասնագետը Էվերին հետևում է դեռ «Էսպանյոլում» աշխատած ժամանակվանից:

Արժե նշել, որ 2009թ-ին Բանեգան շատ մոտ էր «Էվերթոն» տեղափոխվելուն: Բանեգան Արգենտինայի ազգային հավաքականում մասնակցել է 17 հանդիպման:

Նաև հաղորդվում է, որ «Սաութհեմպտոնն» ակտիվորեն հետաքրքրվում է «Սելթիկի» հարձակվող Գարի Հուպերով, ում տրանսֆերային արժեքը 8 մլն ֆունտ է:

Հետաքրքիր փաստեր