• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» գնեց Դուշան Տադիչին

Դուշան Տադիչ«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր առաջին ձեռքբերման մասին: «Սրբերը» 8 մլն ֆունտով գնեցին «Տվենտեի» փլեյմեյքեր Դուշան Տադիչին:

25-ամյա Տադիչը, ով Սերբիայի ազգային հավաքականում 25 խաղի է մասնակցել, կփոխարինի Ադամ Լալանային, ով 25 մլն ֆունտով տեղափոխվեց «Լիվերպուլ»:

Նախորդ մրցաշրջանում Դուշանը դարձավ Հոլանդիայի առաջնության լավագույն ասիստենտը՝ «Տվենտեի» իր խաղընկերներին տալով 14 գոլային փոխանցում:

-Ինձ համար շատ կարևոր էր այս տրանսֆերը: Սա ֆանտաստիկ նորություն է: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ կորցրեցինք, սակայն ցանկանում ենք պահել ակումբի փիլիսոփայությունը և ամբիցիաները: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ում լավ ճանաչում եմ Հոլանդիայում աշխատած տարիներից,- ասել է «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:

Հետաքրքիր փաստեր