• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» ուժեղացրեց իր հարձակվողական ներուժը

«Սաութհեմպտոնը» հայտարարել է Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի հավաքականի վինգեր Միսլավ Օրշիչին 8 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու մասին:

30-ամյա Օրսիչը պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ մինչև 2025 թվականի հունիսը և դարձավ Նաթան Ջոնսի առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի համար։

Օրշիչը եվրոպական մրցաշարերում, ինչպես նաև միջազգային ասպարեզում խաղալու մեծ փորձ ունի՝ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Միսլավը մասնակցել է վեց հանդիպման։

Օրշիչը չորսուկես տարի անցկացրել է Զագրեբի «Դինամոյի» կազմում, որի ընթացքում 216 խաղում խփել է 91 գոլ և նվաճել Խորվաթիայի առաջնության չորս չեմպիոնական տիտղոս։

«Միսլավը նշանակալի համալրում է մեր թիմի համար, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք նրան այդքան արագ ձեռք բերել»:

«Նա բավականին մեծ հարձակողական սպառնալիք է, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուրը, ով հետևել է նրա առաջընթացին կամ տեսել է նրան Աշխարհի խաղերին, հասկանում է նրա տաղանդը: Մենք ոգևորված ենք նրանով», – ասել է Ջոնսը:

Հետաքրքիր փաստեր