• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» նոր մարզիչ ունի

Ռոնալդ Կուման«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ռոնալդ Կումանը: Հոլանդացի մասնագետի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:

Վերջին մի քանի շաբաթեների ընթացքում «Սաութհեմպտոնը» «Տոտտենհեմ» տեղափոխված Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինող էր փնտրում: Վերջիվերջո նրանց ընտրությունը կանգնեց Կումանի վրա:

51-ամյա մասնագետը «Սեյնթ Մերի» է տեղափոխվում «Ֆեյենորդում» փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո, որտեղ նա մի քանի ֆուտբոլիստներ բացահայտեց, ովքեր հիմա խաղում են Հոլանդիայի ազգային հավաքականում:

-Ես շատ ուրախ եմ «Սաութհեմպտոնը» գլխավորելու համար: Գործադիր տնօրեն Լես Ռիդսի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ես հասկացա, որ սա ճիշտ ակումբ է ինձ համար: Մենք ունենք միևնույն ֆուտբոլային փիլիսոփայությունը,- ասել է Կումանը:

Ավելացնենք, որ Կումանին «Սաութհեմպտոնում» հեշտ աշխատանք չի սպասվում: Ինչպես գիտենք, ակումբի առաջատարներ Լյուկ Շոուին և Ադամ Լալանային ցանկանում են գնել Պրեմիեր Լիգայի գրանդները: