• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնում» հույս ունեն առաջիկայում մասնակցել Չեմպիոնների Լիգային

Մաուրիսիո Պոչետինո«Սաութհեմպտոնի» դարպասապահ Արթուր Բորուցն ու գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում են, որ իրենք առաջիկայում կարող են պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:

Ընթացիկ մրցաշրջանն ակումբի համար բավականին հաջող է ընթանում: Բորուցը ցանկանում է, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում «Սաութհեմպտոնն» անձամբ կարողանա մրցել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:

-Առաջիկա երկու տարիներին ցանկանում եմ «Սաութհեմպտոնի» հետ վերադառնալ Չեմպիոնների Լիգա և կարծում եմ, որ դա լրիվ իրատեսական է: Մենք լավ կազմակերպված թիմ ենք, վստահություն ունենք սեփական ուժերի նկատմամբ: Պատահական չէ, որ վերջին ժամանակներս մեզ հաջողվել է հաղթել «Չելսիին», «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»,- հայտնել է Արթուրը:

Նման կարծիք ունի նաև Պոչետինոն, ով ձմռանն է դարձել ակումբի գլխավոր մարզիչ և այս ընթացքում թիմի հետ վաստակել է հնարավոր 36 միավորներից 17-ը:

Ինչո՞ւ մեկ-երկու տարի անց: Դա կարող է պատահել արդեն հաջորդ տարի: Ինձ թվում է, որ ֆուտբոլում պետք է միշտ լավատես լինենք: Այնպես որ ինչո՞ւ չերազել մեծ ձեռքբերումների և նպատակների մասին:

Մենք հավակնոտ ակումբ ենք և զարգացման հստակ ծրագիր ունենք և այն, թե ինչպիսի ֆուտբոլ ենք ցանկանում խաղալ: Ինչո՞ւ ջանք չթափել այն բանի համար, որ երազանքը դառնա իրականություն,- ասել է Պոչետինոն:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր