Ֆրանսիական «Բաստիան» պաշտոնապես հայտնել է «Արսենալի» նախկին պաշտպան Սեբաստիան Սկիլաչիի հետ պայմանագրի ստորագրման մասին:
2010թ-ի ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը Վենգերն իր հայրենակցին ձեռք բերեց 6.5 մլն եվրոյով (5.7 մլն ֆունտ): Ընդամենը մի քանի ամիս հետո՝ «Չելսիի» հետ խաղում Սկիլաչին դաշտ դուրս եկավ ավագի թևկապով:
Սակայն ֆրանսիացու կարիերան հաջող չդասավորվեց «Արսենալում»: Նա դուրս մնաց հիմնական կազմից և վերջին երկու մրցաշրջանում մասնակցեց Պրեմիեր Լիգայի ընդամենը մեկ հանդիպման:
«Բաստիայի» հետ Սեբաստիանը 1 տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 1 տարի ավելացնելու հնարավորությամբ: