• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սելան դարձավ «Նյուքասլի» նոր տիտղոսային հովանավորը

«Նյուքասլը» պաշտոնապես հաստատել է, որ Սելան դարձել է ակումբի նոր տիտղոսային հովանավորը:

«Նյուքասլի» նախորդ տիտղոսային հովանավորը Fun888-ն էր, որի հետ ունեցած պայամանգիրը կնքվել էր 2017 թվականին տարեկան 6,5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:

Այնուամենայնիվ, «Նյուքասլի» զգալի առաջընթացը նոր սեփականատիրոջ ներքո ստիպեց ակումբին խզել պայմանագիրը Fun888-ի հետ և գտնել ավելի առատաձեռն հովանավոր:

«Նյուքասլի» մարզաշապիկներին այժմ կլինի Սելա կրծքանշանը, որը Չեմպիոնների լիգային որակավորված «կաչաղակներին» կվճարկ տարեկան մոտ 25 մլն ֆունտ: Այս պայմանագիրը նախատեսված է մի քանի տարով։

Ինչպես «Նյուքասլի» սեփականատերերը, Սելան նույնպես հիմնադրված է Սաուդյան Արաբիայում, սակայն գործում է տարբեր երկրներում՝ կազմակերպելով տարբեր սպորտային և ժամանցային միջոցառումներ։

Միևնույն ժամանակ, «Նյուքասլը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի իր նոր տնային համազգեստը՝ Castore սպորտային հագուստի ապրանքանիշից: