• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեմ Էլլարդայսը հեռացավ «Լիդսից»

Ինչպես և սպասվում էր, «Լիդսը» հաստատել է իր գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսի հետ բաժանումը։

68 ամյա Էլլարդայսը գլխավորեց «Լիդսը» մրցաշրջանի վերջին չորս խաղերում, սակայն վաստակեց ընդամենը մեկ միավոր և չկարողացավ կանխել «սպիտակների» անկումը Պրեմիեր լիգայից:

Նախօրեին Էլլարդայսը զրուցել է «Լիդսի» գործադիր տնօրեն Անգուս Կինների հետ, և որոշվել է դադարեցնել համագործակցությունը «կողմերի փոխադարձ համաձայնությամբ»։

«Պատիվ էր գլխավորել «Լիդսը», հիանալի ակումբ, որն ունի անհավանական երկրպագուներ, որն արժանի է Պրեմիեր լիգայում խաղալուն: Շատ հաճելի էր աշխատել ակումբի անձնակազմի և խաղացողների հետ, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Անգուս Կիններին այս հնարավորության համար: Նաև ես կցանկանայի գնահատել Կարլ Ռոբինսոնի և Ռոբի Քինի հիանալի աշխատանքը, ովքեր անխոնջ աշխատել են վերջին շաբաթներին»:

«Իմ կարիերայի այս փուլում ես վստահ չէի, թե արդյոք պետք է ընդունեմ այս մարտահրավերը, քանի որ դա պոտենցիալ երկարաժամկետ նախագիծ է: Բայց ես ակումբին մաղթում եմ ամենայն բարիք ապագայում և հույս ունեմ, որ ակումբը կվերադառնա Պրեմիեր լիգա, որտեղ նրանք պետք է հանդես գամ», – ասել է Էլլարդայսը:

Հետաքրքիր փաստեր