• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը, Ռիո Ֆերդինանդը և Մայքլ Կարրիկը քննադատել են եզրային մրցավարին

Ռիո Ֆերդինանդ և Մայքլ Կարրիկ«Մանչեսթեր Յունայթեդի» վետերաններ Ռիո Ֆերդինանդը և Մայքլ Կարրիկը միացել են իրենց մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին և արտահայտել իրենց դժգոհությունը մրցավարական այն բրիգադի նկատմամբ, որը սպասարկեց «Տոտտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը (1:1):

Հաղթանակը բաց թողնելուց հետո Սէր Ալեքսը քննադատել է եզրային մրցավար Սեյմոն Բեկին, ով օգնում էր գլխավոր մրցավար Քրիս Ֆոյին: «Յունայթեդի» գլխավոր մարզիչը նրան մեղադրում է այն բանում, որ վերջինս չնկատեց ակնհայտ բախումը Ռունիի հետ տուգանային հրապարակում:

Ֆերդինանդը և Կարրիկը նույնպես քննադատել են եզրային մրցավարին:

-100 տոկոսանոց 11 մետրանոց էր: Չեմ հավատում, որ չնշանակեցին այն: Դաշտի այդ հատվածի եզրային մրցավարը ընդհանրապես չօգնեց մեզ երկրորդ խաղակեսում: Մենք տխուր ենք, որ մրցավարը չնշանակեց 11 մետրանոցը,- ասել է Ֆերդինանդը:

-Մաքուր 11 մետրանոց էր, և այդպիսի 11 մետրանոցները պետք է նշանակել: Տխուր ենք, որովհետև եթե ստանայինք այն, ապա շահավետ իրավիճակում կհայտնվեինք: Նման կարևոր որոշումները կարող են փոխել խաղի ելքը: Այդպես էլ եղավ,- բողոքել է Կարրիկը: MUTV

Հետաքրքիր փաստեր