• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհ է Դինի մրցավարությունից

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհել է Մայք Դինի մրցավարությունից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ:

Երեկ երեկոյան «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ պարտվեցին «քաղաքայիններին» (1:2): Սէր Ալեքսը կարծում է, որ մրցավար Մայք Դինը չպետք է հաշվեր խաղի առաջին գոլը, որը խփեց Ջեյմս Միլները: Մասնագետի կարծիքով Կարլոս Տևեսը գտնվում էր խաղից դուրս վիճակում և փակել էր դարպասապահ Դավիդ Դե Խեայի ճանապարհը:

-Բնականաբար Տևեսը խախտեց կանոնները առաջին գոլի ժամանակ: Իսկ ինչի՞ համար է եզրային մրցավարը: Նա նույնիսկ չէր պատրաստվում արձանագրել խախտումը: Հիասթափված եմ, որովհետև ակնհայտ էր, որ Տևեսը գտնվում էր դարպասապահի ճանապարհին: Եթե դա խախտում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչպես դա անվանել,- հայտնել է Սէր Ալեքսը: