• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս Ֆերգյուսոն․ «Լիգայի գավաթը հիանալի ձեռքբերում կլինի Մոյեսի համար»

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում ցանկացած տիտղոս՝ այդ թվում Լիգայի գավաթը, հիանալի նվաճում կլինի Դևիդ Մոյեսի համար:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Սէր Ալեքսը՝ 27 տարի «Յունայթեդը» մարզելուց հետո հայտնեց մարզչական կարիերան ավարտելու մասին և որպես իրեն փոխարինող ընտրեց Դևիդ Մոյեսին, ով երկար տարիներ մարզում էր «Էվերթոնը»:

Եվ` չնայած որ «Յունայթեդն» այս մրցաշրջանում բավական անհաջող է հանդես գալիս և այս պահին զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականը, փորձառու շոտլանդացին չի կարծում, որ պետք է խուճապի մատնվել:

-Դևիդը պարզապես պետք է փորձի պահել այն ամենն, ինչին մենք հասել ենք վերջին 20 տարիների ընթացքում: Դա ամենակարևորն է: Նա չպետք է փորձի ինչ որ բան ավելի լավ անել: Պետք է շարունակել պայքարել հաջողության համար և նվաճել տիտղոսներ:

Այս պահին Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում են 6 ակումբներ, որոնցից ֆավորիտ են «Սիթին», «Չելսին» և «Յունայթեդը»: Լավ է մեկնարկել «Արսենալը», ինչպես նաև «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»: Մեզ անհավանական պայքար է սպասվում:

Դևիդի համար տիտղոս նվաճելը հիանալի ձեռքբերում կլինի: Կարևոր չէ, թե ինչ տիտղոս: Լինի դա Լիգայի կամ Անգլիայի գավաթ, Պրեմիեր Լիգան, թե եվրոգավաթ,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է «Յունայթեդի» լեգենդար մարզիչը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր