• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը ոչ մի պահանջ չի ներկայացրել «Լիվերպուլին»

Դանիել ՍթարիջԴանիել Սթարիջի ներկայացուցիչները հերքել են լուրերն այն մասին, թե ֆուտբոլիստը պահանջում է Լիվերպուլից որոշակի աշխատավարձ և հիմնական տեղ մեկնարկային կազմում:

Այսօր մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն տարածեցին, որ հարձակվողը «կարմիրներից» ուզում է 80 հազար ֆունտ շաբաթական և մշտական դիրք կենտրոնական հարձակման գծում: Այս տեղեկությունը, ըստ ներկայացուցիչների, չի համապատասխանում իրականությանը:

-Դանիել Սթարիջը ոչ մի նման պահանջ չի դրել: Ցանկացած պայմանագիր ֆուտբոլիստի և ակումբի միջև պետք է կկնքվի երկուստեք համաձայնությամբ,- ասվում է հայտարարության մեջ:

Ենթադրվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «կարմիրները» պաշտոնական առաջարկ կանեն Սթարիջին, որը դժգոհ է «Սթեմֆորդ Բրիջի» իր դիրքից: «Լիվերպուլին» ամռանը չհաջողվեց ձեռք բերել Դանիելին, սակայն այժմ «մերսիսայդցիները» կփորձեն անել ամեն ինչ նրան «Էնֆիլդ բերելու համար»:

Իսկ մինչ հունվարյան տրանսֆերը Դանիել Սթարիջը ապաքինվում է ծնկատակի ջիլի վնասվածքից:

Հետաքրքիր փաստեր