• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Թեյլոր. «Կապելոն կարծում էր, թե ես կիսապաշտպան եմ»

Սթիվեն Թեյլոր«Նյուքասլ Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Սթիվեն Թեյլորը խոստովանել է, որ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն անգամ չգիտեր, թե որ դիրքում է խաղում նա:

Երկուշաբթի օրը Թեյլորը վնասվածք ստացած Գարի Կեհիլին փոխարինելու համար միացավ Անգլիայի հավաքականին: Թեյլորի խոսքերով հավաքականի նախկին մարզիչը իրեն չէր տեսնում որպես ազգային հավաքականի թեկնածու:

-Անցած մրցաշրջանում Կապելոն այդպես էլ ներկա չեղավ «Նյուքասլի» խաղերին, չնայած որ մինչև Ծննդյան տոները մենք ունեինք լավագույն պաշտպանությունը:

Մի նամակում մեր մարզիչ Ալան Պարդյուն Կապելոյին գրեց. «Ձեզ խորհուրդ կտամ գաք և հետևեք Թեյլորի խաղին», իսկ պատասխանը եղավ. «Մենք կիսապաշտպանությունում խնդիր չունենք»,- Թեյլորի խոսքերն է մեջբերել The Guardian-ը: