• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդն Անգլիայի ազգային հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստն է

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ճանաչվել է Անգլիայի ազգային հավաքականի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստը ըստ երկրպագուների:

Հավաքականի 32-ամյա ավագը հավաքել է երկրպագուների ձայների 40 %-ը Ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում: Նա ետևում է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Դենիել Ուելբեքին և «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլին, որը չորեքշաբթի օրը Բրազիլիայի հետ խաղում կարող է անցկացնել իր 100-րդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում:

2012 թվականի ընթացքում Ջերարդը 11 հանդիպում է անցկացրել անգլիական հավաքականի կազմում, սակայն ոչ մի գոլ չի խփել՝ ի տարբերություն Ուելբեքի, որն այդ ընթացքում 5 գոլի հեղինակ է դարձել:

Այսպիսով, Ջերարդը 3-րդ ֆուտբոլիստն է, որն իր կարիերայի ընթացքում կրկնակի ճանաչվել է լավագույնը Անգլիայի հավաքականում ըստ երկրպագուների: Մյուս երկուսն են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին և «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը:

-Ես առաջվա պես թարմ եմ և անհամբերությամբ սպասում եմ մեր հերթական հանդիպմանը այնպես, ինչպես իմ դեբյուտային խաղին: Ամեն անգամ, երբ հագնում ես Անգլիայի ազգային հավաքականի մարզաշապիկը, յուրահատուկ հպարտություն ես զգում,- հայտնել է Ջերարդը մրցանակը ստանալու արարողության ժամանակ:

Հետաքրքիր փաստեր