• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվ Քլարկ. «Եթե Օդեմվինգիեն ինչ-որ բան ունի ասելու, ապա թող այդ մասին ասի ինձ»

Սթիվ Քլարկ«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը խոստովանել է, որ հոգնել է արդեն հարձակվող Պիտեր Օդեմվինգիեի մասին հարցերին պատասխանելուց:

Հունվարին «Վեստ Բրոմվիչը» թույլ չտվեց Օդեմվինգիեին տեղափոխվել «Քուինս Պարկ Ռեյնջերս», և մինչ այսօր նիգերիացին իր թվիթերյան էջում քննադատում է ակումբի ղեկավարությանը:

Քլարկը հայտնել է, որ ցանկանում է քննարկել թիմն ամբողջությամբ և ոչ թե առանձին խաղացողների:

-Եթե Օդեմվինգիեն ինչ-որ բան ունի ասելու, ապա նա պետք է գա և այդ ամենն ասի իմ դեմքին: Ես ոչինչ չունեմ նրան ասելու:

Պարզապես հոգնել եմ, որ այսքան ժամանակ եմ վատնում մի խաղացողի վրա, երբ որ ես մարզում եմ թիմի, որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում:

Հոգնել եմ Օդեմվինգիեի մասին խոսելուց: Դուք հարցրիք այդ մասին, ես էլ պատասխանեցի: Այնպես որ եկեք առաջ շարժվենք: Այլևս չեմ ցանկանում պատասխանել Պիտերի մասին հարցերին,- հայտնել է Քլարկը: Sky Sports