• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» կմեծացնի «Սիթի օֆ Մանչեսթերի» տարողունակությունը

Սիթի օֆ Մանչեսթեր«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է իր բազմամիլիոնանոց նախագծի մասին, որը վերաբերվում է  «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտի տարողունակությունը մինչև 60 հզր հանդիսականի հասցնելուն:

Վերջին տարիներին մեծ ներդրումներ կատարելով ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա՝ հիմա «քաղաքայինները» մտածում են շահույթը մեծացնելու մասին: Այդ նպատակով «Սիթին» որոշել է մարզադաշտն ընդլայնել:

Ինչպես հայտնում է The Independent-ը, վերակառուցումը թույլ կտա մեծացնել «Սիթի օֆ Մանչեսթերի» տարողունակությունը` ներկայիս 48 հզր-ից հասցնել 60 հզր-ի: Սակայն դա ոչ մի կերպ չի ազդի տոմսերի գների վրա, նրանց գինն, ընդհակառակը, կնվազի:

Ակումբում խոստանում են, որ կներկայացնեն նախագիծը մինչև այս տարվա ավարտը, որպեսզի հաջորդ տարի ապրիլից սկսվեն աշխատանքները: Վերակառուցումը, ինչպես հավաստիացնում է «Սիթիի» ղեկավարությունը, պետք է ավարտվի 2015թ-ի սկզբին:

Հետաքրքիր փաստեր