• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սիլվեն Դիսթենը երկարաձգել է պայմանագիրը «Էվերթոնի» հետ

Սիլվեն Դիսթեն«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է, որ 1 տարով երկարաձգել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Սիլվեն Դիսթենի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆրանսիացին համարվում է Դևիդ Մոյեսի թիմի հիմնական խաղացողներից: Նա մասնակցել է 19 հանդիպման: Պարզ է՝ մարզիչը չէր ցանկացել կորցնել նման փորձառու պաշտպանի և չնայած ֆուտբոլիստի տարիքին՝ Սիլվենին առաջարկել է մնալ ևս մեկ տարի:

Երկարաձգելով պայմանագիրը 1 տարով՝ Դիսթենը հետևել է Ֆիլ Ջագելկայի և Շեյմուս Կոուլմենի օրինակին, որոնք նույնպես վերջերս երկարաձգեցին իրենց պայմանագրերը:

Ավելացնենք, որ Դիսթենը «Էվերթոն» է տեղափոխվել 2009 թվականին «Պորտսմուտից» 5 մլն ֆունտով: Ավելի վաղ պաշտպանը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Նյուքասլում», «ՊՍԺ»-ում:

Հետաքրքիր փաստեր