• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սիմոն Մինյոլեն տեղափոխվեց «Լիվերպուլ»

Սիմոն Մինյոլե«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեի ձեռքբերման մասին: «Կարմիրների» համար գործարքն արժեցել է 11 մլն ֆունտ:

Բելգիայի հավաքականի 25-ամյա դարպասապահը բուժզննում է անցել Մելվուդում գտնվող մարզաբազայում և երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել: Մինյոլեն Եվրոպայի ամենահեռանկարային երիտասարդ դարպասապահներից է:

«Սանդերլենդում» անցկացրած 3 տարում Մինյոլեն մասնակցել է 90 խաղի: Բելգիայի ազգային հավաքականում Սիմոնը խաղացել է 13 անգամ:

-Ես գոհ եմ, որ մենք կարողացանք ձեռք բերել Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահներից մեկին,- հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Ավելացնենք, որ նոր մրցաշրջանում Մինյոլեն հիմնական կազմում տեղ գտնելու համար կպայքարի Խոսե Ռեյնայի հետ:

Հետաքրքիր փաստեր