• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոլ Քեմպբելը ավարտեց կարիերան

Սոլ ՔեմպբելԱնգլիայի հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմպբելը, ով ժամանակին հանդես է եկել «Արսենալում» և «Տոտտենհեմում», հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին լրացավ վետերանի պայմանագիրը «Նյուքասլի» հետ: Սոլը այդպես էլ չկարողացավ իր համար նոր ակումբ գտնել և որոշեց մարզակոշիկները կախել մեխից:

-Դա շատ տխուր որոշում էր: Շատ դժվար է հեռանալ, երբ դու երկար տարիներ եղել ես բարձր մակարդակի մարզիկ: Իմ համար դժվար է պատկերացնել, որ այլևս ֆուտբոլ չեմ խաղալու: Ես Պրեմիեր Լիգայի երկու ակումբից առաջարկ ունեի: Սակայն վնասվածքը թույլ չտվեց համաձայնության գալ,- ասել է Քեմպբելը: Sky Sports

Քեմպբելը իր ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Տոտտենհեմում», որտեղից 2001թ-ին տեղափոխվեց հարևան «Արսենալ»: Սոլը եղել է «անպարտելի» թիմի ֆուտբոլիստ, որը Պրեմիեր Լիգայի 2003/04 մրցաշրջանը անցավ առանց պարտության:

Քեմպբելը Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է 73 հանդիպման: «Արսենալից» հետո նա տեղափոխվեց «Պորտսմուտ», որի հետ նվաճեց Անգլիայի գավաթը: Կարճ ժամանակ հանդես է եկել «Նոտս Քաունթիում», իսկ վերջին ակումբը եղել է «Նյուքասլ Յունայթեդը»:

Հետաքրքիր փաստեր