• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոլ Քեմպբել. «Մեծ հիմարություն կլինի Ուոլկոտին վաճառելը»

Թեո Ուոլկոտ և Սոլ Քեմպբել«Արսենալը» ոչ մի դեպքում չպետք է կորցնի Թեո Ուոլկոտին: Նման կարծիք է հայտնել «Արսենալի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սոլ Քեմպբելը:

-Թեոն շատ կարևոր խաղացող է «ազնվականների» համար: Մեծ հիմարություն կլինի նրան վաճառելը: Ակումբի ղեկավարության փոխարեն ես ամեն ինչ կանեի նրան թիմում պահելու համար:

Ըստ Քեմբելի` չարժի հենց այնպես հրաժարվել տաղանդավոր ֆուտբոլիսնտներից, քանի որ նրանք ուզում են նոր պայմանագիր և ավելի մեծ գումար: Վերջին ժամանակներում ակումբն արդեն կորցրել է շատ հիմնական խաղացողների:

-Առաջ ակումբը լքում էին նրանք, ովքեր 30 անց էին: Այսօր նրանք հեռանում են, երբ կարիերայի գագաթնակետին են գտնվում,- նշել է Սոլը:

-Վենգերը պետք է հասկանա, որ տրանսֆերային շուկան փոխվել է: Եթե 10 տարի առաջ հնարավոր էր գնել ֆուտբոլիստի 500 հազար ֆունտով, այնուհետև վաճառել 20 մլն-ով, ապա այժմ Թեոյի նման երիտասարդը կարժենա ոչ թե 500 հազար, այլ 7 մլն: BBC

Հետաքրքիր փաստեր