• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոնը և Կլոպը սեպտեմբեր ամսվա լավագույններն են

son-heung-min«Տոտտենհեմի» կիսապաշտպան Հին Մին Սոնը և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

24-ամյա հարավկորեացին դարձավ առաջին ասիացին, ով ստացել է Պրեմիեր Լիգայի ամսվա ֆուտբոլիստի մրցանակը։ Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Սոնը մասնակցած 3 խաղում դարձավ 4 գոլի հեղինակ և կատարեց մեկ արդյունավետ փոխանցում։ «Տոտտենհեմը» հաղթեց իր բոլոր երեք խաղերը։

-Ես երազել եմ ստանալ այս մրցանակը։ Ցանկանում եմ այն ստանալ երկրորդ, երրորդ անգամ։ Երբ ես մրցանակը տանեմ տուն, չեք պատկերացնի՝ ինչքան կուրախանան իմ ընտանիքի անդամները,֊ ասել է Սոնը։

kloppԻսկ ամսվա լավագույն մարզչի մրցանակն ուղևորվեց «Էնֆիլդ»։ Սեպտեմբերին «Լիվերպուլը» ցույց տվեց 100% արդյունավետություն՝ հաղթելով «Լեսթերին» (4:1), «Չելսիին» (1:2) և «Հալլ Սիթիին» (5:1): Շնորհիվ այս հաղթանակների, Կլոպը դարձավ Պրեմիեր Լիգայում ամսվա լավագույն մարզչի մրցանակը ստացած առաջին գերմանացին։

-Ես մտա մեր մարզիչներից մեկի սենյակը և ասացի, «Մենք դարձել ենք ամսվա մարզիչ»։ Մեզ պետք չեն անհատական մրցանակներ, սակայն հաճելի է, որ այժմ ևս մեկն ունեմ,֊ ասել է Կլոպը։

Ավելացնենք, որ սեպտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Ջորդան Հենդերսոնը՝ «Չելսիի» դարպասը խփած գոլով։

Հետաքրքիր փաստեր