• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում (տեսանյութ)

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է հերթական մեծ սկանդալի կենտրոնում: Իտալիայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը կծեց մրցակցի պաշտպան Ջորջիո Կելինիին:

Երեկվա խաղում վիճարկվում էր փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը, որը բաժին հասավ հարավամերիկացիներին: Լուիսն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ փորձեց հարց լուծել իր ատամների միջոցով:

Հիշեցնենք, որ ժամանակին Սուարեսը տասխաղյա որակազրկում ստացավ «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար: Սպասվում է, որ այս անգամ էլ նա անպատիժ չի մնա:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ՖԻՖԱ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ այդ դրվագը, որն աննկատ մնաց մրցավարների կողմից, մանրակրկիտ կքննվի: Խոսվում է, որ Սուարեսին կարող են մինչև երկու տարով հեռացնել իր հավաքականից:

Հետաքրքիր փաստեր